
Երևանում անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի Զուբը. Shamshyan.com

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, Երևանում անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի Զուբը, ով ավելի շատ հայտնի է «Զուբ» մականվամբ. վերջինս վերակենդանացման բաժանմունքում է Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում Արտաշիսյան 41 շենքի 12 բնակարանի բնակիչ, 25-ամյա Արման Բաբիկյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 22-ի կեսգիշերին, անհայտ անձինք Արտաշիսյան 41 շենքի բակում դաժան ծեծի են ենթարկել Ա. Բաբիկյանին, ով «գլխի սալջարդ-վերքեր», «գանգուղեղի ցնցում», «նախաբազկի սալջարդ-վերքեր» և «հիշողության կորուստ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ա. Բաբիկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ խոսելու:
Ծեծի ենթարկվածի թաղամասում մի քանի հոգի, ովքեր չէին ցանկանում նկարահանվել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ գիշերը, երբ Արմանը տուն էր գալիս, մի քանի հոգի հարձակվել են նրա վրա: Ըստ նրանց պատմածի՝ ծեծը կազմակերպել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, ով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղան է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում