Ականի պայթյունից վիրավոր Արմավիրի քաղաքապետին ուղղաթիռով տեղափոխում են Երևան. news.am
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի հյուսիսային մասում այսօր՝ հուլիսի 22-ին, ականապատ տարածքում «Վիլիս» մակնիշի մեքենայի պայթյունի հետեւանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այս պահին ուղղաթիոռվ տեղափոխում են Երեւանի «Էրեբունի» բժշկական կնետրոն:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին, ԼՂՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, նախնական տվյալներով՝ պայթյունի հետեւանքով մեկ հոգի մահացել է, երեքը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Արցախի կառավարությունը անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկում է, որպեսզի վիրավորները շտապ եւ օպերատիվ կերպով տեղափոխվեն Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Թե ինչ վիճակում է Արմավիրի քաղաքապետը, մեզ չհայտնեցին՝ նշելով միայն, որ մոտ երկու ժամից վիրավորները կլինեն Երեւանում:
Մանրամասներն` այստեղ