Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը մտահոգություն է հայտնում Լևոն Հայրապետյանի ձերբակալության առնչությամբ
Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լևոն Հայրապետյանի ձերբակալության վերաբերյալ։
* * *
Հայտնի բարերար, մարդասեր, երազող–ռեալիստ, ինչպես նրա մասին միշտ գրում էր մամուլը, այս ամենն այդքան էլ չի համապատասխանում այն մեղադրանքների հետ, որոնք նրան ներկայացվել են։ Մենք, ինչպես և շատ–շատերը, չենք կարող հավատալ նրան, ինչի համար մեղադրում են նրան։ Հույս ունենք, որ ռուսական իրավապահ և դատական մարմինները անաչառ կլինեն, և կհանվեն բոլոր կասկածանքները»,– ասվում է Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանի հայտարարությունում։
Հիմնադրամում կասկած չունեն, որ Հայրապետյանի հասարակական լայնածավալ գործունեությունը միշտ ուղղված է եղել Ռուսաստանի, Հայաստանի և նրա փոքր հայրենիքի` Լեռնային Ղարաբաղի բարգավաճմանը, որտեղ նա կառուցել է ճանապարհներ, դպրոցներ և մանկապարտեզներ։ Հայրապետյանը շատ բան է արել ռուս–հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման, երկու երկրների մշակույթի գործիչների օժանդակության համար։ Հայտնի է, որ Լևոն Հայրապետյանն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային խոշորագույն լոբբիստներից է։
«Բանտախցում հայտնվելը հարված է, հարված է հատկապես հիվանդ մարդու դեպքում։ Այո, Հայրապետյանը լուրջ հիվանդ է։ Նա քաղցկեղ ունի, շաքարախտ, վերջերս ուղեղի կաթված է տարել։ Եվ այդ վիճակում ֆիզիկապես չի կարող կալանքի տակ լինել»։
Լևոն Հայրապետյանը, անկասկած, տաղանդավոր և յուրօրինակ մարդ է, հնարավոր է, այդ պատճառով միշտ չէ, որ հաճելի է բոլորին, և բարդ բնավորություն ունի։ Այսօր նա օգնության կարիք ունի։ Նրան վերագրվում է տնտեսական բնույթ կրող հանցագործություն, ինչը թույլ է տալիս գործող օրենսդրությանը համապատասխան սահմանափակվել կալանքի մեջ չգտնվելու խափանման միջոցով։
Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը խնդրում է ռուսական իրավապահ և դատական մարմիններին հաշվի առնել Հայրապետյանի առողջական վիճակը և քննության ընթացքում փոխել խափանման միջոցը` ազատելով նրան կալանքից։