Բաժիններ՝

Պայթել են ճանապարհի վրա. Արմավիրի քաղաքապետի հետ նաև եղբայրն է եղել. news.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ հուլիսի 22-ին ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Սակայն NEWS.am-ի տեղեկություններով՝ մեքենայի մեջ եղել են ոչ թե 4, այլ 5 ուղեւորներ: Ռուբեն Խլղաթյանի հետ եղել է նաեւ եղբայրը, որը, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չի ստացել:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունները, թե Արմավիրի քաղաքապետը Քաշաթաղ էր գնացել որսի:

«Նախ Արմավիրի քաղաքապետի անունն առաջին անգամ եմ լսում, էսքան ժամանակ մեզ մոտ չի եկել: Ո՞րս, դժվար որսի եկած լինեն, որովհետեւ մեզ մոտ որսն արգելված է, եւ գրեթե ոչ մեկն էլ որսի համար մեր շրջան չի գալիս»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031