Նման պահանջով թիմի անդամներն օգոստոսի 1-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտից բողոքի երթ են անցկացնելու` կառավարությունից պահանջելով նաև էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ՝ մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:
Երեկ ուշ երեկոյան վրացիների մոտ 50 հոգանոց խումբ հարձակվել են Թբիլիսիի Հավլաբարի սբ Էջմիածին եկեղեցու վրա, մտել ներս, ուր ընթանալի է եղել պատարագ և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին, մի քանի հարվածներ հասցնելով նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ով փորձել է հարթել միջադեպը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Վրաստանի նախագահին […]
«Քննիչը Լեւոն Հայրապետյանի պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ մեր պաշտպանյալին մեղադրանք է նախատեսվում ներկայացնել հուլիսի 24-ին»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանն ասել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Երևանի Շրջանցիկ թունելում` Քանաքեռավան տանող ճանապարհի մոտակայքում, այրվել է 500 քմ, Գլինկայի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այսօր՝ հուլիսի 20-ի երեկոյից, սկսվում է Վարդավառի պահքը: Պահքն ավարտվում է հուլիսի 25-ի երեկոյան ժամերգությունից հետո:
Այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորինս հայ բարերարին ազատ արձակելու համար:
Ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք, որ իրենց շենքի բակում տղամարդու դի կա:
Օգտակար խորհուրդներ ոստիկանությունից. ինչպե՞ս հանգիստը անվտանգ դարձնել Սևանա լիճ ուղևորվելիս և հանրային լողափերին:
2007թ. անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավիավթարներից փրկվել են ինքնաթիռի հետևի հատվածում նստած անձինք: Իհարկե, ցանկալի է նստել այն նստատեղերին, որոնք մոտ են վթարային մուտքերին:
Տաղավարն իրենից 25-30 մետր հեռավորության վրա է գտնվել, և նստած են եղել չորս անձ՝ Մարգարյան Հրաչիկը, Արշակը, Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը: Իր հարցին պատասխանել են, որ ժամ չունեն: Լյուքսը ծիծաղելով ու հայհոյելով է պատասխանել իրեն: Հետո իրեն պատասխանել է Միշան` ասելով, որ անց 20 է: Վերջինս լվացվում էր լվացարանի մոտ և իրենից 15-20 մետր հեռավորության վրա էր գտնվում: Դրանից հետո մոտեցել է դռան մոտ կախված հայելուն և դեմքի բշտիկներն է մաքրել: Այնուհետև Լյուքսն իրեն ասել է` «Ի՞նչ էս հայելու մոտ պզուկներդ մաքրում, այ պզուկոտ»:
Միայն թե մենք՝ 21-րդ դարում ապրող մարդիկս, չենք կարողանում հաշտվել այն մտքին, որ մարդասպանը ոչ թե արյունոտ դանակը ձեռքին, չսափրված ու անլվա է, այլ ժամանակակից ամենաարյունարբու հանցագործներն ունեն հրաշալի նստեցրած կոստյում, շլացուցիչ ժպիտ: Նրանք հզոր երկրների ղեկավարներն են:
Կնոջ ծննդյան արարողությունը եզրափակվեց ծեծկռտուքով և դանակահարությամբ:
Առանձնապես վտանգավոր հանցագործին վնասազերծելիս զոհված ոստիկանության կապիտան Հայկ Ղալումյանի հիշատակին:
Հուլիսի 19-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գ. Մ.-ը (23 տ.) բարձրացել է Արագած լեռը և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանի գրասենյակը բնականաբար անհանգստացած է, քանի որ մեր երկրի քաղաքացի է: Մենք հիմա ուղղակի հետեւում ենք, եթե լինի մի որեւիցե խնդիր, որ մենք կարողանանք ռեալ օգնել, ինչպես օրինակ Հրաչյա Հարությունյանի պարագայում էր, բնականաբար մենք միջոցներ կձեռնարկենք:
Հուլիսի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սուրենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Կարեն Պ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Հարգելի Սերժ Ազատի, նկատի ունենալով Ձեր անաչառությունն և անկողմնակալությունը, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը` օրենքով սահմանված կարգով իմ դիմումին ընթացք տալ, իսկ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել:
Ես կարծում եմ, որ մարդկությունը միշտ անբավարարված է: Բնականաբար, դրանից բխում է նաև չարությունն՝ իր տարբեր դրսևորումներով: Կարծում եմ, ձեր հարցին պատասխանի ևս մեկ տարբերակ կա. արդեն իսկապես մոտ է դատաստանի ժամանակը, և կատարվում է գրվածը, որ չարը պիտի գահակալի մինչև մեր Փրկիչ և Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը…
Հուլիսի 18-ին, ժամը 08.00-ին, «Տոյոտա-Պլյուս» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Սարյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Նեոպլան-516» մակնիշի ավտոմեքենայի:
Հուլիսի 19-ին, ժամը 17.26-ից մինչև 17.40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 2 կայաններ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում իրականացրել են 200 կրակոց:
Հուլիսի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացու վարած «Նիսսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը:
«Հայաստանից թռել եմ Մոսկվա՝Վնուկովո օդանավայական, էնտեղ ես պիտի անցնեի անձնագրային ստուգում, եւ հանկարծ իմ անձնագիրը վերցնում են, նայում են ու ասում՝ քեզ չի կարելի մուտք գործել ՌԴ: Հետո ինձ տանում են փակ տեղ ու հարցաքննում: Հարցնում եմ ինչո՞ւ, իրավունք չունե՞մ Հայաստանից դուրս գալու, ինչի՞ համար այս ամենը… իրանք ինձ պատասխանում են, որ ԱՊՀ երկրների ֆինանսաբանկային խորհուրդը քեզ արգելել է»: Արարատ Սմբատյանի խոսքերով՝ ինքը փորձել է պարզել պատճառները եւ իրեն հայտնել են, որ դեռեւս 2008 թվականին ունեցել է տուգանք, որը չի վճարել: Սակայն երիտասարդը հայտնել է, որ ինքը այդ ժամանակ Մոսկվայում չի եղել, ավելին՝ գտնվել է ծառայության մեջ:
Հուլիսի 19-22-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Բաբկեն Մ.-ի բնակարանում:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Մոտ մի շաբաթ է` գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Չինարի համայնքն այնպիսի տարածքում է, որ 24 տարի է` կրակոցների տակ է գտնվում: Մեզ համար դրանք սովորական կրակոցներ են, իսկ ադրբեջանցիներն ուզում են խանգարել մեր առօրյա կյանքը, բայց ինչ էլ ուզում է անեն, միեւնույն է, նրանց ոչինչ չի հաջողվի»:
Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է հրավիրվել 1969 թ. ծնված Սուսաննա Ս.-ն, որը 2010 թ. օգոստոսի 18-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
«Այն տպավորությունն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը միտումնավոր է թիրախ դարձրել հատկապես մալազիական ավիաընկերության մարդատար օդանավը, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի կատարվածը պատահականություն համարել:»
Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է՝ նոտարական համակարգը պետք է իրավունք և հնարավորություն ունենա կանոնակարգելու, կառավարելու և գնահատելու համակարգը և ձեր գործունեության առանձին ուղղությունները: