Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ Լ. Հ.-ն սպառնացել է ինքնասպան լինել՝ նետվելով Սևանա լիճը:
«Նոր պատմություն ենք կերտում. ինչպես հնում փառահեղ հաղթանակ ունեցանք, հիմա էլ է այդպես լինելու: Դա են ապացուցում հակառակորդի զոհերն ու կորուստները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրել է Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկի զինծառայող Գևորգ Վարդևանյանը:
Դրամանենգին բռնեցին փող տպող սարքը ձեռքին փախչելիս:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 13 շենքի բակում քաղաքացիները հայտնաբերել են օձ, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դավիթաշենում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց:
Վանաձորի տարբեր հատվածներում, գրեթե բոլոր աղբամանների կողքին եւ ոչ միայն, արդեն մի քանի տարի է, տեղադրված են նաեւ պլասմասե շշերի համար նախատեսված հատուկ աղբարկղեր:
Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ` «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, և մեկ այլ տոպրակ` «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Առաջին անհրաժեշտության պարագաներ և սննդամթերք կտրամադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իրենց զինվոր որդիների համար: Իսկ ձմռան ամիսներին վագոն-տնակներում բնակվող զինվորների ընտանիքներին առաջին հերթին կտրամադրվի վառելափայտ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը:
Օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, 9, 10 և 11-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա Նարգիզ Ղ.-ն և հայտնել, որ Վարդաշեն թաղամասում, թիվ 11 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով, սրահում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Մի քանի օր տևած գնդակոծությունից հետո Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում կյանքը վերադառնում է նախկին հուն: Այս գյուղում չկա խմելու և ոռոգման ջուր:
Օգոստոսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Տաթև Ե.-ին և 2012 թ. ծնված Նարե Գ.-ին:
Օգոստոսի 9-13-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ:
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 9-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 18 տոննա 754.6 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:
Գևորգ Ղ.-ի կողմից թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել:
Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 44 OU 247 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից:
Փաստորեն ադրբեջանցի լրագրողները պարզել են, որ սպանված Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չի եղել: Նրան դիվերսանտ սարքել է գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակպերովը, որը բեմադրել էր Կարեն Պետրոսյանին զինվորական հագուստ հագցնելու և բերման ենթարկելու տեսանյութը: Հատկանշական է, որ Ակպերովը 2001 թվականին Կիևում դանակահարությամբ մարդասպանություն է կատարել, սակայն դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով փախել է Ադրբեջան:
Հիմա թող իրենց «յորղանի» գյորա ոտքը երկարացնեն. անպայման ուզում են տասը հատ ռանգ-ռանգ «կաստյում» ունենալ, հինգ հատ «կոժ»: Աղջիկ ջան, մենք քանի եղբայրներով մի հատ «կոժ» էինք հագնում, էնքան երջանիկ ,էնքան ուրախ էինք: Հետո հացի հետ «իկռան» մեզ հետաքրքիր չէր, մի հատ պանիր լիներ, նենց գոհ էինք: Ուղղակի մի քիչ գոհություն պետք է մատուցենք Աստծուն: Երբ որ երկրում բերքը շատ լավ է լինում, ես հըլը չեմ հիշում , որ մի հատ գյուղացի ասի, թե փառք երկինք-երկիր, որ էս տարի սենց լավ եղավ:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:
Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Կ.Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, Ս. Սաղոյանը պատասխանեց. «Աշխատում ենք այդ ուղղությամբ «Կարմիր Խաչի» հետ: Տեսնենք՝ ինչպես կլինի»:
Օգոստոսի 9-ին, հարգելի Սարգսյան, հայ ազգը սպասելու է, որ Դուք ներկայանաք որպես հաղթանակած երկրի նախագահ, որպես այնպիսի երկրի նախագահ, որը հարկ եղած դեպքում նորից կհաղթանակի և պարտության կմատնի թշնամուն:
Նոյեմբերյանի N զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Վերաքննիչ դատարան է բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
«Այնտեղ էինք, երբ իմացանք, որ Կարեն Պետրոսյանին սպանել են: Հոր հետ նստել, խոսել ենք, սկզբում ահավոր վատ էր, հետո հասկացավ իրավիճակը:
Օգոստոսի 9-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին, Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Վարչապետի և Պաշտպանության նախարարի հետ են Ազգային ժողովի պատգամավորներ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Տիգրան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Նորայր Բաղդասարյանը, Հովհաաննես Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը և «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար ճանապարհին հակառակորդի կրակից մեքենա է այրվել, վարորդը կարողացել է դուրս պրծնել և փրկվել: