Բաժիններ՝

Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. կա 8 վիրավոր

Օգոստոսի 9-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին, Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գորիս 207-րդ կմ-ին՝ Նորավան գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 22ՕՍ195 պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 34AR060 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Արտակարգ իրավիճակների նախարարություն 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս