Բաժիններ՝

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանը պահանջում է արդարացի պատիժ նշանակել. «Փաստինֆո»

Նոյեմբերյանի N զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Վերաքննիչ դատարան է բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
Դավիթ Խաչատրյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն և 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նշենք, որ գործով մեղադրող դատախազը միջնորդել էր Դավիթ Խաչատրյանի դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ ինքը վերաքննիչ բողոքում պահանջում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Դավիթ Խաչատրյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Պաշտպանը միջնորդում է իր պաշտպանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որի հետևանքով մի դեպքում անզգուշությամբ զինծառայողի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս, իսկ մյուս՝ Լյուքս Ստեփանյանի դեպքում՝ մահ, կամ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և 120-րդ հոդվածով՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ կամ ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2014թ. կայացրած՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այդ միջնորդությունը, այդ հիմքով բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 04.07.2014թ.-ին կայացրած դատավճիռը և քրեական գործն ուղարկել նոր քննության:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս