Բաժիններ՝

Այգեպարում կրակոցներից մեքենա է պայթել. Ռազմինֆո

Երեկ երեկոյան, հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար ճանապարհին հակառակորդի կրակից մեքենա է այրվել, վարորդը կարողացել է դուրս պրծնել և փրկվել:

Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է  Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը, հավելելով, որ դեպքը եղել է գյուղից բավական հեռու։

Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը ևս հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ միջադեպը գրանցվել է երկու գյուղերի միջև ընկած հատվածում։ Նա նշել է, նաև, որ Այգեպարում ներկայումս վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031