Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ՄՌՈւ» գործարանում քաղաքացին հոսանքահարվել է, անհրաժեշտ է շտապօգնություն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթի ավարտին ընդամենը մեկ աշխատանքային օր է մնացել: Այս պատվաբեր ու ցանկալի տեղը գրավել ցանկացողներից Արդարադատության նախարարությունում փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը` ժամը 18.00-ն:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի նախաքննությունը գրեթե հասել է ավարտական փուլին: Այս մասին 168.am-ին ասաց գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նշանակված որոշ փորձաքննությունների եզրակացությունները ստացվել են, սակայն նախաքննական գաղտնիք լինելու պատճառով դրանք չի կարող հրապարկել:
Դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Ալբերտ Օհանջանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Թունավորման նախանշաններով Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Վայք քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Լ. Ն.-ն (ծնվ. 1997թ.), ով սեպտեմբերի 22-ին մահացել է:
Ալավերդի քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի մեծ մասը անբարեկարգ ու անշուք վիճակում են գտնվում:
Վթարի հետեւանքով ՎԱԶ-21011-ի վարորդ Վ. Աթաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղեւորուհին, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդի մայրն է, 43-ամյա Ջեմմա Շահնազարյանը, տեղում մահացել է:
Ռումինական պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության համաձայնագրերի ստորագրում Տավուշի մարզի և Տուլչա նահանգի, Էջմիածին- Սուչավա, Աշտարակ-Բոտոշան, Ալավերդի-Գեորգեն, Վայք – Թրգու Օկնա, Ծաղկաձոր- Սինայա քաղաքների միջև, իսկ Իջևանը և Գեռլան կվավերացնեն 2012թ. ստորագրված համագործակցության համաձայնագիրը:
Դիլիջանից ստացված տեղեկություններով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանն իր դիմումի համաձայն ազատվելով աշխատանքից՝ մեկնել է Մինսկ:
«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանը, ում մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, սեպտեմբերի 22-ին տեղափոխվել է հոգեբուժարան:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել սոցիալապես անապահով քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների, հեմոդիալիզի անցկացման ծառայությունների, դեղերի շրջանառության, գնումների, սարքավորումների ձեռքբերման գործընթացների ուղղությամբ:
Հանրակրթական դպրոցներում 25 000 մանկավարժական դրույքի դիմաց այժմ աշխատում է շուրջ 40 000 մանկավարժ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Կողբ-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը:
Երևան-Արարատ հատվածում բետոնափռումը կատարվում է աջ երթևեկելի գոտում: Այդ հատվածի ամբողջական երկարությունը 19.5 կմ է: Ձախ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, իսկ աջ կողմում՝ 9.1 կմ-ն:
Քրոջ խոսքերով՝ նա իր համեստ, ամաչկոտ բնավորության պատճառով ճանապարհի եզրին չի կանգնել, որպեսզի համընթաց մեքենա կանգնեցնելով՝ հասնի Նոյեմբերյան: Սարգիս Անանյանն Իջեւանի տարածաշրջանից ոտքով է ճանապարհ ընկել:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 86/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու:
Արարատի բժշկական կենտրոնում Խ. Գրիգորյանը որոշ ժամանակ անց մահացել է: Ըստ կայքի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով:
Սեպտեմբերի 23-ի գիշերը , 24-25-ին, 27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 06.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Լարսի սահմանային անցակետ տանող ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է ժամը 07:00-ից 19:00-ն:
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Audi մակնիշի LR0100 A համարանիշի ավտոմեքենան, քանի որ ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունը ավտոմեքենայի վրա կեղծ համարանիշներ տեղադրելու մասով համապատասխանել է իրականությանը:
«Մենք պարտավոր ենք հիշել և մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայության պատմության այդ դժվարագույն պահին եղել են մեր հայրենակիցների կողքին»:
«Ինչ ուզում եք՝ արեք, բայց արեք քաղաքակիրթ ձևով, սահմանադրական ճանապարհով»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ կառավարության դիմաց բողոքի դուրս ելած առևտրականների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Աբովյան քաղաքի բնակչուհի Ռաիսա Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցագործության մի շարք հանգամանքներ եւ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, սպանությունը կատարելու կասկածանքով՝ սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է երկու անձ։
Ես այս գրքում գրել եմ հիմնականում այն մասին, որ եթե մարդիկ մի քիչ ծանոթ լիներին այստեղ ներկայացված փաստերին, ապա հոկտեմբերի 27-ի դեպքը հնարավոր կլիներ կանխել, խելոք մարդիկ կկանխեին: Այսինքն՝ գիրքը հայ ընթերցողին տալու է այն, ինչը մինչ այժմ չգիտեին
Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում ցերեկույթ է կազմակերպվել` նվիրված բանաստեղծ Համլետ Մանուկյանի՝ Ղևոնդի հիշատակին:
Կաթնախառնուրդների բիզնեսը աշխարհում հայտնի արդյունավետ բիզնեսներից է, որովհետև կաթնախառնուրդի հումքը շատ էժան է, սակայն կաթնախառնուրդը բավականին թանկ է մեկ երեխային մինչև մեկ տարեկանը բավարարելու համար: Միջինը երկու հազար դոլարին համարժեք դրամ է անհրաժեշտ: