Բաժիններ՝

Սարգիս Անանյանն իր համեստության հետևանքո՞վ է հայտնվել Ադրբեջանում

tesankyun.am-ը գրում է.Օգոստոսի 26-ից ցայսօր Ադրբեջանում է գտնվում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ,1961թ. ծնված Սարգիս Անանյանը: Նոյեմբերյանում կեղծ լուր է տարածվել, թե իբր ադրբեջանցիները նրան վերադարձրել են Հայաստան:

Սարգիսի քույրը՝ Կողբի բնակչուհի Սիրուշ Երկնափեշյանը կայքին  ներկայացրեց Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում Սարգիսի հայտնվելու հանգամանքները:

Սարգիսը տաքսի ծառայություներից մեկի ավտոմեքենայով Երեւանից՝ որդու տնից վերադարձել է Նոյեմբերյան: Դ

իլիջան քաղաքում նա չգիտես ինչու իջել է մեքենայից: Տիկին Սիրուշը ենթադրում է , որ իր եղբայրը ոտքի հաշմանդամության պատճառով մեքենայում իրեն հարմար չի զգացել, գուցե այդ պատճառով է իջել: Սարգիս Անանյանը Դիլիջանից հասել է Իջեւան:

Քրոջ խոսքերով՝ նա իր համեստ, ամաչկոտ բնավորության պատճառով ճանապարհի եզրին չի կանգնել, որպեսզի համընթաց մեքենա կանգնեցնելով՝ հասնի Նոյեմբերյան: Սարգիս Անանյանն Իջեւանի տարածաշրջանից ոտքով է ճանապարհ ընկել:

Նրան այդ ճանապարհին տեսնող նոյեմբերյանցի է եղել: Ոսկեպար գյուղի մոտից Սարգիսը փորձել է անտառով՝ կարճ ճանապարհով հասնել Նոյեմբերյան: Սիրուշ Երկնափեշյանի վկայությամբ՝ նրան նկատել են Ոսկեպարի դիրքապահները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս