Բաժիններ՝

«Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենը հեռացել է Հայաստանից

tesankyun.am-ը գրում է.  Դիլիջանից ստացված տեղեկություններով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանն իր դիմումի համաձայն ազատվելով աշխատանքից՝ մեկնել է Մինսկ: Նա այդ քաղաքում բիզնեսով զբաղվող ընկերներ ունի:

Աշոտ Դավթյանը նախկինում աշխատել է որպես Դիլիջանի փոխքաղաքապետ:

Զանգահարեցինք սեպտեմբերի 2-ից «Դիլիջան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատար Սահակ Մուրադյանին:

Ծագումով Արարատի մարզի Դաշտավան գյուղից է, բնակվում է Երեւանում: Ս. Մուրադյանը հայտնեց , որ ազգային պարկի տնօրենի մրցույթը կայանալու է 6 ամսվա ընթացքում, ինքը մասնակցելու է մրցույթին:

Կայքի  տեղեկություներով՝ Սահակ Մուրադյանը Աժ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է: Տեղեկացանք, որ Ս. Մուրադյանը 1998-2002թթ. սովորել է Երեւանի ֆիզիկուլտուրայի պետական մանկավարժական ինստիտուտում` ստանալով ֆիզկուլտուրայի մանկավարժի դիպլոմ, իսկ 2010-2012թթ.` Մաշտոցի անվան համալսարանի մագիստրատուրայում` ստանալով իրավագետի որակավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս