
Բանաստեղծ Ղևոնդին հետմահու Գյումրու երախտավորի տիտղոս է շնորհվել (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում ցերեկույթ է կազմակերպվել` նվիրված բանաստեղծ Համլետ Մանուկյանի՝ Ղևոնդի հիշատակին: Նրան հետմահու Գյումրու երախտավորի տիտոս է շնորհվել: Ներկա են գտնվել բանաստեղծի գրչակից ընկերները, արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչներ և տարբեր կառույցների ներկայացուցիչներ: