Բաժիններ՝

Արարատում աղջկա համար տեղի ունեցած վիճաբանությունը խլեց 1 երիտասարդի կյանք. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ազդրի շրջանում «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Գրիգորյանը և որովայնի շրջանում վնասվածքներ ստացած Արարատ քաղաքի Ղուկասյան փողոցի 9 տան բնակիչ, 24-ամյա Տիգրան Արմենակյանը: shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արարատի բժշկական կենտրոնում Խ. Գրիգորյանը որոշ ժամանակ անց մահացել է: Ըստ կայքի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930