Դժբախտ դեպք՝ Արմավիր քաղաքում
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ՄՌՈւ» գործարանում քաղաքացին հոսանքահարվել է, անհրաժեշտ է շտապօգնություն:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է էլ. սյան վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է՝ որ Նորապատ գյուղում՝ քաղաքային հաշվառման քննական բաժանմունքի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա աշխատանքներ իրականացնելիս էլ.ցանցի աշխատակից՝ Կ. Դ.-ն (ծնվ. 1986թ) հոսանքահարվել և մահացել է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն