
«Բանդայի գործով» մեղադրյալը տեղափոխվել է հոգեբուժարան. epress.am

«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանը, ում մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, սեպտեմբերի 22-ին տեղափոխվել է հոգեբուժարան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը: Պաշտպանի խոսքով՝ Ամոյանի առողջական վիճակը խիստ վատացել է, և բժիշկները խորհուրդ են տվել նրան նորից փորձաքննության ենթարկել:
Սեպտեմբերի 17-ին դատարանը որոշել է նիստը մեկ ամսով հետաձգել, որպեսզի մինչ հաջորդ նիստը փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն: Ըստ փաստաբանի՝ այժմ Ամոյանը չի գիտակցում իր վիճակը, անընդհատ խոսում է տուն գնալու մասին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: