Արցախի հանրապետական կուսակցությունը ողջունում է «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիաները
Հատուկ ուշադրությամբ և ոգևորությամբ հետևում ենք Հայաստանում անցկացվող «Ոչ թալանին» բողոքական ակցիային: Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում ձեր ակցիային` ուղղված Հայաստանի էներգետիկայի բնագավառի սպառողական գնային քաղաքականության ձևավորման մեջ արդարության վերականգնմանը: Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին և հույս հայտնում, որ ձեր խաղաղ ցույցերը խթան կհանդիսանան արդարության ու քաղաքացիական հասարակության կառուցման գործում մեր ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման համար և կբերեն մեր ժողովրդի միասնականությանը: Միաժամանակ մենք կոչ ենք անում բոլոր ցուցարարներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և հայ կական շարժման ավանդույթներին համապատասխան` դրական արդյունքների հասցնել սկսած կենսակարևոր գործը, ու քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի բարձր ոգին և համախմբվածությունը` առաջացած խնդիրները լուծելիս:
Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողներ՝
Դոկտոր Կարեն Օհանջանյան
Արևիկ Պետրոսյան