Ցուցարարները Շմայսին՝ «Փաթթած ունենք քեզ»
Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները պատասխան հարվածով են հանդես եկելԱԺ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արած այն հայտարարություններին: Հիշեցնենք, որ պատգամավորն ասել էր իբրև թե տեղյակ չէ հունիսի 22-ին ոստիկանության՝ ցուցարարների դեմ կիրառած գործողությունների, իսկ ջրցան մեքենաների կիրառումը Մովսիսյանը նորմալ էր գնահատել, ասելով՝ «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել»:Ցուցարար երիտասարդները պաստառ են պատրաստել «Փաթթած ունենք քեզ» վերտառությամբ՝ ի պատասխան Առաքել Մովսիսյանի (Շմայս) հայտարարությունների: