Բաժիններ՝

Հունիսի 29-ից՝ նոր տեսախցիկներ Երևանում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 29-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.

• Երևան քաղաքի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ,

• Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հարակից հատված:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս