Բաժիններ՝

Ոստիկանությունը որոնում է «դուբինկաներով» երիտասարդներին

Ինչպես տեղեկացրել ենք՝ քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրել էր, որ իրենց անհայտ երիտասարդներ «դուբինկաներով» փորձում են մոտենալ Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող ցուցարարներին: Նա Վ. Օսիպյանին ասել էր՝ հսկողություն իրականացնել, որպեսզի նրանք սադրանքներ չիրականացնեն:

Քիչ առաջ Վալերի Օսիպյանը նախաձեռնության անդամներին ասաց, որ իրենք նշված տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացնում: Միաժամանակ նա խնդրեց այդ տղաներին լուսանկարահանած և տեսանկարահանած ակտիվիստին կանչել, որպեսզի նա իրենց ցույց տա այն հատվածը, որտեղ «դուբինկաներով» երիտասարդներ են եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930