Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս պահին Բաղրամյան պողոտայում սոցիալական արդարության համար պայքարող երիտասարդներին: ՍԴՀԿ վստահ է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կամայական որոշման արդյունք է, որի հետևում կա կոռուպցիոն հսկայական ստվեր: Տնտեսական բոլոր հիմնավորումներով ակնհայտ է, որ մեր երկրի էներգետիկ ռեսուրսը ունի ավելի էժան հոսանք մատակարարելու ամբողջական ներուժ: Հնչակյան կուսակցությունն իր կազմակերպչական ողջ հնարավորությամբ մասնակցել և մասնակցելու է խաղաղ բողոքի ակցիաներին՝ դրա հետ միասին կոչ անելով դատապարտել այս հանրահավաքն այլ տիրույթ տեղափոխելու ցանկացած փորձ: ՍԴՀԿ նաև դատապարտում է մեկ օր առաջ տեղի ունեցած բռնարարքը, ուժի կիրառումը, որը ոչ միայն անհամաչափ, էր, այլ նաև աչքի էր ընկնում հատուկ դաժանությամբ: Իշխանությունները պետք է տեղի տան ժողովրդի արդար պահանջներին, վայրկյան առաջ լուծեն խնդիրը, և, դրա հետ միասին, օբյեկտիվ, ամբողջական քննություն իրականացնեն ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների հետ կապված: Երկրի էներգետիկ անվտանգությունը չի կարող վտանգված լինել մի քանի կոռւմպացված չինովնիկների պատճառով:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930