Բաժիններ՝

Ինչու է Վլադիմիր Գասպարյանը գնացել Բաղրամյան պողոտա. պարզաբանում է Վալերի Օսիպյանը

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այսօր եկել Բաղրամյան պողոտա, ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, թե «եկել է՝ տեսնի, թե ինչպես ենք աշխատում»: Նրա խոսքով՝ Վ. Գասպարյանը դրական է գնահատել իրենց աշխատանքը:

Պատասխանելով հարցին, թե այսօր ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելո՞ւ է ոստիկանությունը, Վ. Օսիպյանն ասել է՝ «ոչ», որևէ գործողության չեն դիմելու:

Անդրադառնալով երեկվա դեպքին, երբ ցուցարարն աղջիկներից մեկը հանել էր իր գլխարկը՝ Վ. Օսիպյանն ասել է, որ նրան չեն պատժելու այդ արարքի համար. «Երբեմն չպատժելն ավելի մեծ պատիժ է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930