Տարաձայնություններ՝ «Կոլումբոսի օր» ամերիկյան տոնի շուրջ

Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշում են Քրիստափոր Կոլումբոսի և Ամերիկա մայրցամաքների հայտնագործման օրը: Շատերի համար Կոլումբոսի այս հայտնագործությունը հպարտանալու առիթ է, սակայն ոմանք տարաձայնություններ ունեն այս հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հոկտեմբերի 12-ը հիշարժան օր է Քրիստափոր Կոլումբոսի, այսպես կոչված, «Նոր Աշխարհի» հայտնության շնորհիվ: ԱՄՆ-ում Իտալական համայնքը նշում է այս տոնը մեծ շուքով, քանի որ Կոլումբոսը, բացի մեծ հայտնագործող լինելուց, նաև իտալացի էր:

Իտալիայի ամերիկյան հիմնադրամի նախագահ Ջոն Վիոլան ասում է. «Այս տոնը մեզ հնարավորություն է տալիս նշելու երկրի հայտնագործմանը նպաստելու մեր ջանքերը: Իմ կարծիքով, ամերիկացիների համար Կոլումբոսի օրը առիթ է` նշելու ներգաղթյալների երկիր ԱՄՆ-ի տոնը»։

Չնայած այն հանգամանքին, որ շատերի կարծիքով Կոլումբոսը մեծ հայտնագործող էր, ոմանք դեմ են նրա ժառանգությանը: Ջորջ Մեյսոնի համալսարանի պատմության դասախոս Ջո Ջենեթին-Փիլավայի խոսքերով, Կոլումբոսը ստրկացրել է մեծ թվով բնիկ ամերիկացիների, բացի այդ, հարյուր հազարավոր տեղաբնիկներ մահացել են` եվրոպացիներից վարակված տարբեր հիվանդությունների պատճառով:

Ջո Ջենեթին-Փիլավան ասում է. «1492-1502 թվականների ընթացքում Բահամյան կղզիների տարածքի տեղաբնիկ թաինո ցեղախմբի բնակչության թիվը, մեր հաշվարկներով մեկ միլիոնից իջել է հինգ հարյուրի»:

Ամերիկյան հնդկացիների Ազգային Համագումարի տնօրեն Ռոբերտ Հոլդենի խոսքերով, Կոլումբոսի պատմությունը խեղաթյուրված է:

Ռոբերտ Հոլդենը ասում է. «Տեղաբնիկ ցեղախմբերը միշտ կասկածամտորեն են վերաբերվել այն բանին, թե ինչպես է պատմությունը ներգաղթյալների կողմից ներկայացվել ոչ տեղաբնիկներին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս