Փետրվարի 6-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերի համար դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։
Փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի դին արդեն տեղափոխել են Ջերմուկ՝ հայրական պապիկի տուն: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան՝ Ռադիկ Հակոբյանը՝ ավելացնելով, որ Շեքսպիրի ծնողները դեռևս ճանապարհին են:
«Այդպիսի քայլի գնալ ու հետևանքների մասին չմտածել՝ կարող է անել միայն այն մարդը, որը մի քանի անգամ արել է վատ քայլեր ու չի պատժվել, յուրահատուկ վերաբերմունք է նրա նկատմամբ եղել և՛ դասախոսների, և՛ միջավայրի կողմից, և դա էլ նրան «դուխ» է տվել, ոգևորել է»,- ասում է նա:
Փետրվարի 6-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 8/1 հասցեում՝ «Սեյսմիկ պածշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Իհարկե, չի համապատասխանում: Նա առողջ էր, և նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»:
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ազատ է արձակվել Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը: Վերջինս, սակայն, շարունակում է մնալ կասկածյալի վիճակում: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ փոխվել է խափանման միջոցը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Մինչև չվերջանա նախաքննությունը, որևէ բան ասելն անմիտ է, քանի որ բաներ են բացահայտվում, որոնք պետք է ճշտել ու պարզաբանել, սա ասեկոսեի բան չի, այսպիսի բամբասանքները չի կարելի օգտագործել»:
«Եթե ամեն օր իրենց խախտումներին պատասխան չտանք, եթե ամեն օր իրենց ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պատերազմում պարտություններ կրել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ամեն օր հրամատարությունը ելքեր է որոնում, ամեն օր հակառակորդի նորարարություններին նորարակական պատասխաններ է տալիս:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հայկ Գաբրիելի Ավագյանը՝ ազատվելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից։
2015թ. հունվարի 2-ից սկսած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ:
«Այսինքն՝ դրսից չեն եկել, ինչ-որ բան արել: Այո, այնտեղ 7 հոգի են քնում և Հայկազից բացի՝ մյուսները հենց սպանողներն են, իսկ մի հոգի բացակա է եղել տվյալ դեպքում այդտեղից: Այսինքն՝ այլ մարդ կոնկրետ ննջարանում չի եղել, բայց ամեն դեպքում կա վաշտի հերթապահ, հարկի հերթապահ, գումարտակի… այդ մտահոգությունները մենք մասնագիտորեն ուսումնասիրում ենք: Բայց շատ բան չեմ կարող ասել, որովհետև գիտեք՝ գործն այս պահին քննվում է»:
Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել:
Քիչ առաջ ազատության մեջ հայտնված Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը՝ շնորհակալություն հայտնելով այս օրերին իրեն աջակցողներին, խնդրեց շատ հարցեր չտալ, քանի որ շտապում է տուն, որտեղ իրեն սպասում է հիվանդ մայրը:
Գյումրեցիները դիմավորում են ազատության մեջ հայտնված Մնացական Ալե
Փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի դին տեղափոխում են Ջերմուկ: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան: Նա նաև տեղեկացրեց, որ Շեքսպիրի ծնողները, որոնք բնակվում են Վոլգոգրադում այս պահին ճանապարհին են և շուտով կհասնեն Ջերմուկ: Ինչպես հայտնի է՝ Շեքսպիրը նույնպես բնակվում էր Ռուսաստանում, և Հայաստան էր եկել ծառայելու նպատակով:
2015թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Ն.Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Գուրգենի Ղուկասյանի առանձնատան ուղղությամբ, որի հետևանքով վերջինս կրծքավանդակի ձախ շրջանում ստացել է մարմնական վնասվածք և մահացել:
Փետրվարի 6-ին, ժամը 12.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Երևանի Պարույր Սևակ փողոցի բնակիչներ Վ. Դ.-ն, (ծնվ. 1984 թ.), Ա. (ծնվ. 1991 թ.) Դ.-ն և Ծ. Ս. (ծնվ. 1958 թ.)
«Եթե այս խոսակցությունները հաստատվեն, դրանք չափից ավելի էական նշանակություն կունենան գործի ընթացքի և ավարտի վրա»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվոմ է Գյումրիում 7 մարդ սպանելու մեջ, տառապում է օլիգոֆրենիա հոգեբուժական հիվանդությամբ, ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Մինչ ռուսական կողմը սկսել է շրջանառության մեջ դնել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդում մեղադրվող Վալերի Պերմյակովի հոգեկան անառողջ լինելու վարկածը, սպանության հետ կապված բազմաթիվ տրամաբանական հարցեր դեռեւս մնում են անպատասխան:
Հենց նոր մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել ազատ արձակել Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական Ալեքսանյանին և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն»մեդալով։
2015 թվականի հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։
Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:
ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին։
Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:
Այսօր՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 53-ամյա Վարդան Թադևոսյանը Արշակունյաց պողոտայի և Մասիս փողոցի խաչմերուկում իր վարած Nissan Tiida մակնիշի 096 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանին:
Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել: