Երևանի որոշ հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման, ներմիացման եւ ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երեւանի որոշ հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը:
Մասնավորապես, ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի եւ տարածքի թվով 3 հանրային օբյեկտների, իսկ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան փողոտայի թիվ 42, 44, 46, 48, Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/1, 30/2 բազմաբնակարան շենքերի, Բաղրամյան 1-ին նրբանցքի, Լեռ Կամսարի, Խնկո Ապոր, Սոսեի փողոցների առանձնատների եւ թվով 8 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: