![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր վթար՝ Երևանում. կա 5 վիրավոր. shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/f6e20b8bdd476de24ba89e926ee842e3.jpg)
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Գայի պողոտայի և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 53-ամյա Գրիգոր Ջելադյանի վարած Mercedes մակնիշի 99 OQ 929 համարանիշի և 44-ամյա Վահե Կարապետյանի վարած Nissan մակնիշի 21 SO 976 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը և նրա ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ 38-ամյա Արտյոմ Դոխոյանը, 27-ամյա Լիլիթ Երիցյանը և նրանց երեխաները՝ 5-ամյա Ռոբերտ և 3-ամյա Վիկտորիա Դոխոյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: