![](/banners/BeFunky-design.jpg)
Տղամարդը թքել է նախկին կնոջ դեմքին, բռունցքով հարվածել, հրել ու վայր գցել
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/brnutyun2.jpg)
Դատարան է ուղարկվել նախկին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրեական գործը:
40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դստերը նախկին կնոջը վերադարձնելու նպատակով, առանց նախապես տեղեկացնելու՝ գնացել է վերջինիս բնակարան, սակայն նա տանը չի եղել, ինչի պատճառով նույն օրը բնակարանի հյուրասենյակում թքել է նախկին կնոջ դեմքին, բռունցքով հարվածել, հրել ու վայր գցել՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: