Ովքե՞ր են կասկածվում ունևորների տները թալանելու մեջ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ «Առավոտ»-ին տեղեկություններ են հասնում այն մասին, որ ինչ-որ ավազակային խումբ պլանավորված գործողություն է կատարում Գյումրիի քիչ թե շատ ունևոր մարդկանց բնակարաններից: Առաջին անգամ վերջիններս «հյուրընկալվել» էին քաղաքի բժիշկներից մեկի տանը, այնուհետ Տեքստիլագործներ թաղամասում գողություն էին կատարել հայտնի առեւտրականներից մեկի տնից՝ տանելով գումար, ոսկեղեն ու թանկարժեք նկարներ:
Ովքե՞ր են կասկածվում ունևորների տները թալանելու մեջ: Երեկ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այս առնչությամբ պարզաբանումներ տվեց: Պարզվում է գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Համբարձումյանը. որը նախկինում դատապարտված է եղել սպանության փորձ կատարելու համար: Իսկ նրան այս մարդկանց տները ուղղորդելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ 26-ամյա Գոռ Ջանոյանը ու 23-ամյա Սարգիս Հարությունյանը: Հիշեցնենք, որ ձերբակալվածներից մեկը Գյումրիի հաջողակ բիզնեսմեններից մեկի որդին է:
Դատախազից նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները, թե մասնակիցների թվում եղել է նաև 21-ամյա կին, որին ձերբակալել են, այնուհետ ազատ արձակել: «Կին ձերբակալված չի եղել և չկա, իսկ որևէ կնոջ մասնակցության վերաբերյալ ապացույց այս պահին քրեական գործով չկա»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: