![](/banners/BeFunky-design.jpg)
Հրշեջ-փրկարարները երիտասարդ կնոջը անգիտակից վիճակում հայտնաբերել են բնակարանում
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/shtap7-e1352380633233.jpg)
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.21-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 5/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը (35 տ. կին) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անգիտակից վիճակում հայտնաբերել բնակչին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: