Սմբատ Հակոբյանը դեռևս իրավապահներին չի տրամադրել իր և Ռուբեն Հայրապետյանի զրույցի ձայնագրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը դեռեւս իրավապահներին չի տրամադրել իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի զրույցի ձայնագրությունը: Խոսքն այն զրույցի մասին է, որը Հակոբյանը ներկայացրել էր լրագրողներին եւ դրա հիման վրա հայտարարել, որ, իր կարծիքով, իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է: Միջադեպից անցել է շուրջ երեք շաբաթ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, Սմբատ Հակոբյանը քննիչներին չի տրամադրել վերը նշված ձայնագրությունը: Իսկ թե ինչու իր խոսքերը ապացուցող փաստը չի ներկայացնում, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ վերջինիս հեռախոսահամարը անջատված է: Իսկ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ինքը իրավասու չէ, որեւէ բան հայտնել, թե ինչ ապացույցներ ունեն իրավապահ մարմինները, ով ինչ է նրանց տրամադրել, կամ չի տրամադրել: Ըստ փաստաբանի՝ երկու օրից Սմբատ Հակոբյանն անձամբ կպատասխանի բոլոր հարցերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս