Բաժիններ՝

ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ-ը տեղեկացնում է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.23-ից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ և Բագարան համայնքների տարածքներում տեղակայված 8 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1593 կրակոց, ժամը 16.21-ից մինչև 16.36–ը Արագածոտնի մարզի Արագած համայնքի տարածքում տեղակայված 2 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 440 կրակոց:

ժամը 17.00-ից մինչև 17.44-ը Արագածոտնի մարզի Ագարակ, Ոսկեվազ, Ոսկեհատ, Կարբի, Օհանավան, Աղձք, Ձորափ, ՈՒջան, Արտաշավան, Փարբի և Ղազարավան համայնքների տարածքներում տեղակայված 30 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 5679 կրակոց:

Ժամը 19.42-ից 20.09-ը Արմավիրի մարզի Ամասիա, Շենավան, Վանանդ, Արտամեդ, Արմավիր, Մրգաշատ, Արևադաշտ և Այգեշատ համայնքների տարածքներում տեղակայված 11 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1542 կրակոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 01.15-ից 01.33–ը Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Ոսկեհատ և Ոսկեվազ համայնքների տարածքներում տեղակայված 15 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1575 կրակոց:

Ժամը 01.45-ից 01.58-ը Արմավիրի մարզի Հացիկ համայնքի տարածքում տեղակայված 2 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 80 կրակոց:

Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարություն չի գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս