
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 44-ամյա տղամարդը բանկերին պարտք լինելու պատճառով ինքնասպան է եղել. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Ռուբիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ս. Ա.-ի դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ինքնասպան է եղել բանկերին գումարներ պարտք լինելու պատճառով: Նա ամուսնացած էր, խնամքին ուներ աղջիկ և տղա, տղան էլ 2 ամիս առաջ զորակոչվել է Հայոց բանակ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: