Վթար Դավիթ Անհաղթ փողոցում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում իրար են բախվել «Վազ 2121 Նիվա» և «Տոյոտա Լանդ Կռուզեր» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա Լանդ Կռուզեր» մակնիշի 23 OO 774 (վարորդ` Գ. Ղ.) և «Վազ 2121» մակնիշի 05 SU 045 (վարորդ Դավիթ Բեջանյան) պետհամարանիշներով ավտոմեքենաները, այնուհետև բախվել խաչմերուկին գտնվող սյանը, ինչից սյունը ընկել է անցորդի վրա:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս