Ինչպե՞ս և որտեղ է ազատ ժամանակն անցկացնում Գալուստ Սահակյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքից հետո հաճախակի այցելում է իր որդուն պատկանող «Ալֆա-դելտա» անվտանգության ծառայության շենք, մոտակա դեղատուն, որը, հավանաբար, մտերիմներից մեկին է պատկանում, և այնտեղ ընկերների հետ թղթախաղով է զբաղվում։ Ընկերությունը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Աբելյան 8 հասցեում։ Երկհարկանի կառույց է։
Մոտակայքի բնակիչները մեզ պատմեցին, որ գրեթե ամեն օր իրենց թաղում տեսնում են Գրիգորիչին սպասարկող մեքենաները, այստեղ են լինում նաև նրա կուսակցական և ոչ այնքան կուսակցական ընկերները, այդ թվում՝ նաև պատգամավորներ։ Թղթախաղը, բնականաբար, նաև ուտել-խմելու գործով է ուղեկցվում։ Մեզ ասացին նաև, որ շենքի նկուղային հարկն էլ տրամադրել են երգիչներին, ովքեր այստեղ փորձեր են անում, երգում են։ Այնպես որ, կենդանի երաժշտությունն էլ է ապահովված։ Նշենք, որ հենց Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող «Ալֆա-դելտա» ընկերությունն է, որ ապահովում է մի շարք հայտնի տարածքների, այդ թվում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի անվտանգությունը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: