Պարզվեց այն, ինչ հայտնի էր վաղուց. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հոլանդիայի Գիլզե-Ռիջեն ռազմաբազայում այդ երկրի թռիչքային անվտանգության գործակալության ներկայացուցիչները որոշ տվյալներ են հրապարակել 2014 թվականի հուլիսին Ուկրաինայի օդային տարածքի վրա կործանված մալազիական «Բոյինգ-777» ինքնաթիռի անկման հետաքննության հայտնաբերած փաստերի մասին:

Ամենահետաքրքիրն այն է, որ հրապարակված տվյալների մեջ բացարձակապես ոչ մի նորություն չկա, որովհետեւ այն, ինչ հոլանդացիները հրապարակել են, հայտնի էր աղետի հաջորդ օրը, կամ դրանից մի քանի օր հետո: Եւ այսպես, օդանավի աղետի պատճառ է դարձել ռուսական արտադրության «Բուկ» տեսակի երկիր-երկինք տեսակի հրթիռը: Պայթյունի հետեւանքով զոհվել են MH17 Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթի բոլոր ուղեւորները եւ ինքնաթիռի ողջ անձնակազմը, ընդհանուր առմամբ 298 հոգի: Ինքնաթիռը վայր է ընկել ներուկրաինական կոնֆլիկտի գոտում, Դոնեցկի մարզում:

Բնականաբար, գործով քննության ամենակարեւոր հարցն այն է, թե կոնկրետ ո՞վ է արձակել խաղաղ եւ ուկրաինական կոնֆլկտի հետ որեւէ կապ չունեցող հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռը: Այս հարցի պատասխանը հոլանդացի քննիչները չեն տալիս, նշելով, որ «Բուկ» տեսակի հրթիռներ կան եւ ուկրաինական բանակի եւ պրոռուսական ապստամբների զինանացում: Ուկրաինայի ռուս ապստամբները իրենց հերթին հայտարարում են, թե մալազիական ինանքաթիռի խոցման պահին իրենց ձեռքի տակ նման զինատեսակ չի եղել, իսկ ռուսական կողմը պնդում է, թե այն «Բուկը» որով խոցվել է մալազիական ինքնաթիռը, արտադրված է տասնամյակ առաջ եւ այդպիսի զինատեսակ ռուսական բանակում այլեւս չի օգտագործվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս