
Շուշան Դոյդոյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Շուշան Դոյդոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ:
«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով Շուշան Դոյդոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,- ասված է ՀՀ վարչապետի ընդունած որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Շուշան Դոյդոյանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնիի ղեկավարն է: