Բաժիններ՝

55-ամյա հարբած տղամարդը հարևանի տանը փնտրել է կնոջը, չգտնել նրան՝ կրակել հարևանուհուն

Դատարան է ուղարկվել կնոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով հարուցված քրեական գործը:

55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր կնոջը փնտրելով գնացել է համագյուղացու տան բակ, սակայն վերջինիս կնոջից տեղեկանալով, որ իր կինն այնտեղ չէ և չհավատալով հարևանին` այդ հարցի շուրջ վեճի է բռնվել վերջինիս հետ, իսկ հետո, երբ հարևանությամբ բնակվող մեկ այլ կին, ով վիճաբանության ժամանակ գտնվել է նշված տան բակում և իրենց տուն գնալու նպատակով դուրս է եկել դարպասից ու քայլել իրենց տան ուղղությամբ, տղամարդը, քննությամբ չպարզված դրդապատճառներով, իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ` փափուկ հյուսվածքներում օտար մարմնի առկայությամբ, ձախ ազդրի վերին և միջին երրորդի բաց կոտրվածք` տեղախախտումով» վնասվածքների ձևով:

Նրան մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս