Կարելի՞ է, արդյոք, երիտասարդ հանգուցյալի անունով կոչել նորածին երեխային
– Կարելի՞ է, արդյոք, երիտասարդ հանգուցյալի անունով նորածին երեխային կոչել: Մորաքույրս խորհուրդ չի տալիս՝ ասելով, որ մանուկս կարժանանա նույն ճակատագրին, ինչ ունեցավ ամուսնուս հանկարծամահ երիտասարդ եղբայրը:
– Ձեր մորաքրոջ կարծիքն ամբողջությամբ սնոտիապաշտություն է: Այն որևէ լուրջ հիմք չունի: Անշուշտ, կարող եք երեխային տալ Ձեր ցանկացած անունը, որը կարող է լինել ի հիշատակ սիրելի անձնավորության:
Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան
qahana.am