Կարմիր գծերով կրկնակի ծուղակ. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթում Դանիել Իոանիսյանը գրում է. «Արդեն երկու տարուց ավելի է, ինձ Երեւանում գործում ավտոմեքենաների կայանման տեղական տուրքը, կամ, ժողովրդի լեզվով ասած, «կարմիր գծերը»։ Քաղաքացիներն արդեն սովոր են, որ ավտոմեքենան կարմիր գույնի կետագծերով «զարդարված» ճանապարհահատվածներում 15 րոպեից երկար ժամանակով կայանելիս պետք է կատարեն համապատասխան վճարումը (սովորաբար՝ SMS հաղորդագրության միջոցով)։
Սիեւնույն ժամանակ, արդեն շուրջ 4 տարի է, ինչ Երեւանում բազում խաչմերուկներ եւ տարբեր ճանապարհահատվածներ կահավորված են երթևեկությանը վերահսկող տեսախցիկներով, որոնք անխնա տուգանում են բոլոր այն վարորդներին, ովքեր տեսախցիկի «աչքի տակ» խախտում կգործեն։ Այդ տեսախցիկների կողմից ամենաշատը արձանագրվող խախտումների թվին է պատկանում ավտոմեքենայի սխալ կայանումը, որն ապահովում է հավաքվող տուգանքների զգալի մասը։ անգրագիտությունն ու դրան նպաստելը Բանն այն է, որ վարորդների զգափ մասը չգիտի, թե որտեղ կարելի է կանգնել, իսկ որտեղ՝ ոչ։
Ավելին, շատ ավելի հաճախ վարորդները չգիտեն, թե թույլատրված վայրում կարելի է կայանել փողոցին զուգահեռ, թե ուղղահայաց։ Եթե մի երկրում վարորդների զգալի տոկոսը չգիտի երթեւեկության կանոնները, ապա դրա մեղավորը ոչ թե վարորդներն են, այլ իրենց վարորդական, վկայական տված պետական մարմինը..։ Հայաստանի դեպքում ճանապարհային ոստիկանությունը։
Ու թեեւ ազնվությամբ պետք է ընդունել, որ այժմ վարորդականների տեսական քննությունը առավել խիստ է, սակայն տարիներ, անգամ տասնամյակներ շարունակ ճանապարհային ոստիկանությունը «թողարկում» էր անգրագետ վարորդների, ովքեր այժմ մեքենա են վարում ու մի գլուխ տուգանվում։ Այդ անգրագետ վարորդների հարցը Առանձին քննարկման առարկա է, որին լուծում տվել են բազմաթիվ երկրներում եւ որին մենք առաջիկայում կանդրադառնանք։ Սակայն հարկ է արձանագրել, որ սխալ կայանման համար տուգանք ստացած վարորդին որոշման մեջ չեն հայտնում, թե կոնկրետ ինչ խախտում է արել։ Այսինքն, վարորդին չի ասվում, թե ո՞ր նշանի, գծանշումի կամ երթեւեկության ո՞ր կանոնի խախտումն է հանդիսացել սխալ կայանումը (քանի որ սխալ կայանումը շուրջ մեկ տասնյակ իրավիճակներ է ներառում)։
Արդյունքում, եթե վարորդը չգիտեր, որ, օրինակի համար հոծ գծից 3 մետր հեռավորության վրա կայանելու իրավունք չունի, ապա տուգանվելուց հետո էլ նա դա չի իմանա ու կվճարի տուգանքը՝ առանց հասկանալու, թե ինչ խախտում է թույլ տվել:
Սեր երկրում կարող են վարորդին ամեն կերպ դրդել, որ շփոթվի ու խախտում գործի, որ հետո տուգանեն։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործությանը դրդողը համարվում է հանցակից։ Ափսոս, որ նույնը չկա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, քանի որ հակառակ պարագայում վերը նկարագրված իրավիճակում խախտում կատարած բոլոր վարորդների հետ միասին պետք է տուգանվեին նաեւ այդտեղ կարմիր կետագծեր նշողները։ Դժվար է ասել, թե ո՞րն է կարմիր կետագծերը նշող «Սիթի փարքինգ սերվիսի» է Երեւանի քաղաքապետարանի՝ արգելված տեղերում գծեր գծելու շահը։ Համենայնդեպս, այդ գործունեությունը խիստ ապօրինի է էական վնաս է պատճառում հանրությանը։ Իսկ դրանից օգտվում են տուգանքներ ուղարկող «Սեքյուրիթի դրիմն» ու ճանապարհային ոստիկանությունը։ Այնինչ, աոաջին հերթին հենց ճանապարհային ոստիկանությունն է պարտավոր պայքարել արգելված վայրերում կարմիր կետագծերի դեմ, քանի որ ՃՈ–ի առաքելության մեջ մտնում է իրավախախտումներ ծնող հանգամանքների բացահայտումն ու կանխարգելումը։ Սակայն, ի հեճուկս հանրային շահի եւ ողջամիտ տրամաբանության, ամիս աո ամիս ավելանում են այն վայրերը, ուր կանգառն ու կայանումը արգելված է, բայց կարմիր գիծ է նշված»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: