«Չփորձեք ասել, որ «Ոչ թալանինը», զգալով, որ իրենց վրա ուժեն կիրառելու, փախան: Իսկ այն մարդիկ, ովքեր հիմա այնտեղ են, ջրցանի օրը վերջին շարքերում էին, ու անգամ ջրի մի կաթիլ չկար նրանց վրա: Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնպես արդար, ինչպես եղել է»,- հայտարարեց Վաղինակը:
Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչով դիմում եմ Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց՝ նրանց հրավիրելով Ազատության հրապարակ: Ակտիվիստի խոսքով՝ նրանք, ովքեր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ էին պայքարում՝ արդեն Ազատության հրապարակում են, իսկ նրանք, ովքեր մնացել են Բաղրամյանում՝ հայտնի չէ՝ ինչ են ցանկանում: «Այսօր այնտեղ մնալով ոչ մի հարց չենք լուծելու»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք դեմ են արյուն թափելուն:
«Կարծում եմ՝ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի այսօրվա տարածած հայտարարությունը սթափության կոչ էր Բաղրամյան պողոտայում հավաքված բազմության համար: Նրանք հիմա Ազտության հրապարակում են և ես այն կարծիքին եմ, որ պայքարը պետք է շարունակել այնտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր Ռուբեն Հովսեփյանը
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ հրապարակում ինչ-որ մարդիկ հետևյալ գրությամբ թռուցիկներ են բաժանում:
«Ախր ասում էի, չէ, որ քաղաքական իմպոտենտները, չկայացած քաղաքական ուժերը, քաղաքական մայրուղուց դուրս նետված, վարկաբեկվածները կփորձեն կրակից ուրիշի ձեռքով շագանակ հանել… Չենթարկվե՛ք ջահելներ ջան, քաղաքական բազմակի օգտագործվածների կոչերին…»:
«Այսօր Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը: Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ»:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կաարպետյանը գտնվում է Ազատության հրապարակում: Լրագրողների հետ զրույցում Ա.Կարապետյանը հայտարարեց, որ Բաղրամյանի պողոտան պետք է բացել, որպեսզի վերականգնվի երթևեկությունը: Երևանի ոստիկանապետը հավաստիացրեց, որ Ազատության հրապարկում քաղաքացիները կարող են ազատ խոսել և պաշտպանել իրենց իրավուքները:
RIA Novosti գործակալությունը, մեկնաբանելով Երևանում այս ժամերին տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է, թե ոստիկանությունը փակել է Երևանի կենտրոն տանող փողոցները:
Տա Աստված, որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ ենթարկվելով տարբեր մարդկանց\խմբերի պրովոկացիաներին։
Չեզոք գոտում ու ցուցարարների առաջին շարքում կան պայթուցիկներ ունեցող երիտասարդներ»,-հայտարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ինքն անիմաստ է համարում այդ պատգամավորների կազմած խաղաղության պատը, ոստիկանությունն առանց այն էլ վերահսկում է, «դրա փոխարեն թող մոտենան մարդկանց ու բացատրեն օրենքը, որ մարդիկ համակեցության օրենք են խախտում:
Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում գտնվող Ժիրայր Սէֆիլյանը փորձում է սադրանքներ հրահրել և նույնիսկ վիրավորել է իրենց:
«Հայեր ջան: Ողջամիտ եղեք: Քաղաքական ուժերը ցեց են գցել ձեր մեջ ու քաղաքականացնում են խաղաղ հրաշալի նստացույցը: Էլի եմ ասում հպարտ եմ, որ ունենք անկախության այսպիսի սերունդ, որոնք մեր երկրի վաղվա օրն են»:
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ ցուցարարների մոտ եկավ Երևանի փոխոստիկանապետ Վալեի Օսիպյանը: Նա զգուշացրեց, որ համակեցության կանոնները չեն պահպանվում ու կոչ արեց պահպանել դրանք:
Հայաստանի ոստիկանությունը կոչ է արել ցուցարարներին լքել Բաղրամյան պողոտան՝ խոստանալով հակառակ պարագայում ուժ կիրառել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ պահպանեն հասարակակա կարգը:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ի իր էջում հայտարարություն է տեղադրել՝ հորդորելով բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել` ժողովրդական արժեքներին համապատասխանԵրևանի կենտրոնում ստեղծված լարված վիճակի բերումով:
Ոստիկանությունն արագ պետք է հեռացնի սադրիչներին Բաղրամյան պողոտայից:
«Ես կոչ եմ անում այս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին, շարժման ակտիվիստներին ու ոստիկաններին, բոլորին, ովքեր հիմա այնտեղ են»:
Վկայակոչելով իր թղթակցի հարցումը երևանցիների շրջանակներում` աղբյուրը գրում է, թե շատերը իսկապես կարծում են, որ այս ամենի վրա իր ազդեցությունը կարող է թողած լինել անդադրում ինքն իրեն գովազդող Քիմ Քարդաշյանի և ամերիկահայկական System of a Dawn -ի համերգը:
Պետք է բանակցությունների միջոցով կրքերը նվազեցնել. Էդմոն Մարուքյան
«Աղաչում եմ, դուրս եկեք Բաղրամյանից». այս գրառումը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
«Չեմ կասկածում ձեր գաղափարական նվիրվածությանն ու ազնիվ նպատակներին, բայց Բաղրամյան պողոտայում հիմա մնալը ավելի կխանգարի ձեր նպատակների ու գաղափարների իրագործմանը։ Աստված ձեզ և մեզ պահապան»:
«Այդտեղ ուժեր չկան, այդտեղ սադրիչներ են: Ի՞նչ են արել այդ մարդիկ, ասենք՝ ի՞նչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի՞նչ է արել Հիմնադիր խորհրդարանը՝ իր Չուգասզյանով, կամ չգիտեմ՝ ինչով, կտեսնեք, որ դրանք դատարկ մարդիկ են, եթե նրանք դատարկ մարդիկ են, նրանց կոչն ի՞նչ արժեք կարող է ունենալ: Ոչ մի բան: Անգամ իրենց բռնելն իրենց ռեյտինգի բարձրացնելու միակ ձևն է»:
Երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում սրտի կաթվածից մահացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:
Երևանի Բաղրամյան պողոտայում իրադրությունն առայժմ չի խաղաղվում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտարարեց, որ պայթուցիկ սարքեր են տեսել: Նա կոչ արեց պատգամավորներին` քայլեր ձեռնարկեն այդ սարքերը պողոտայից հեռացնելու համար:
Ազատության հրապարակում հավաքվածները վանկարկեցին «մենք ձեզ հետ ենք»: Վաղինակ Շուշանյանը կոչ արեց Ազատության հրապարակում հավաքվածներին ցանկացած միջոցով Բաղրամյան պողոտայում գտվող քաղաքացիներին հորդորել գալ Ազատության հրապարակ, քանի որ ոստիկանությունը խոստացել է ուժ կիրառել, ինչն իրենք չեն ցանկանում: «Մենք կոնֆլիկտներ չենք փնտրում:
Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ Բաղրամյան պողոտայում գտնվող պատգամավորներին և նրանց տեղեկացրեց, որ Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանների մոտ կանգնած մարդիկ ոչ սթափ վիճակում են, նրանք պետք է մեկուսացնել: Նա նաև հայտարարեց, որ ունեն տեղեկություններ, որ այդ մարդկանց մոտ կան պայթուցիկներ:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակում ելույթ է ունենում և Բաղրամյան պողոտայում գտնվող ընկերներին խոհեմության կոչ է անում՝ նրանց կանչելով Ազատության հրապարակ: «Ես ինձ մեղավոր եմ զգում, չեմ ուզում արյուն թափվի, հիվանդանոցներից մենք չենք կարող օգնել հասրակությանը: Կոչ եմ անում սթափվել ու վերադառնալ Ազատության հրապարակ»:
Իրականում հասկացեք` սա խաղ ու պարի չի, սրա նման նախադեպ չի գրանցվել: Ժողովուրդ ջան, հաղթանակի ճանապարհին ենք: Ժողովուրդ, հարցի լրջությունը գիտակցեք, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար, բայց մի բան ևս գիտակցեք` այս ամբողջ պատասխանատվությունը ծանր է լինելու իմ համար, որովհետև ես կարող եմ իջնեմ, բայց ուզում եմ բոլորիդ համար անեմ: