Ի՞նչ է պարզվել ծննդկանին կրակած և իրեն սպանած տղամարդու գործով. news.am
Հանրապետական ծննդատանը կնոջը կրակած, այնուհետև ինքնասպան եղած տղամարդու գործով մի շարք մանրամասներ են հայտնի դարձել: NEWS.am-ի տեղեկություններով՝ կատարվող քննության շրջանակներում հարցաքննվել են վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ մի շարք աշխատակիցներ, մահացած տղամարդու մայրը և ընկերները: Հարցաքննվել է նաև հրազենային վնասվածք ստացած ծննդկանի մայրը:
Նա պատմել է, որ աղջկա և Հ.Վարդանյանի միջև վիճելի հարաբերություններ չեն եղել, դեպքի օրը առավոտյան Հ.Վարդանյանը գնացել է հիվանդասենյակ, որոշ ժամանակ անց իրեն խնդրել է, որ խանութից բուլկի բերի: Դուրս է եկել հիվանդասենյակից, մոտ 10 րոպեների ընթացքում հիվանդանոցին հարակից խանութից բուլկի է գնել և վերադարձել ծննդատուն: 4-րդ հարկում գտնվող թիվ 407 պալատին մոտենալով՝ նկատել է, որ բժիշկներ կան հավաքված, որոնցից էլ տեղեկացել է դեպքի մասին:
Հրազենային վնասվածք ստացած կինը բարդ վիրահատության է ենթարկվել, նրա գիտակցությունը սկսել է աստիճանաբար վերականգնվել, բուժող բժիշկը նշել է, որ նա գտնվում է հետվիրահատական կայուն ծանր վիճակում, և ի վիճակի չէ ցուցմունք տալ:
Նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացվել դատարան Հայկ Վարդանյանի և Միլենա Ասատրյանի բջջային հեռախոսահամարների վերծանումները ստանալու նպատակով: Միջնորդությունը բավարարվել է: Արդեն ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ նորածնի հարը հենց Հայկ Վարդանյանն է: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: