Թուրքիայում հրազենային կրակոցով սպանվել է 46-ամյա «օրենքով գող» Վադիմ Իվանենկոն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Վադիկ Կրասնոդարսկի։
Ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ։
41-ամյա հայ տղամարդը մեղադրվում է մեկ տարի շարունակ անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, դստերը բռնաբարելու և խոշտանգելու մեջ:
Հուզիչ պատմություն. անօթևան մարդուն տվեցին 100 դոլար և հետևեցին, թե ինչպես է նա այն ծախսում:
«կցանկանայի, որ դա Եղեռնի հետ ընդհանրապես չկապվեր, այլ սևեռել մի փաստի վրա, որ 100-ից ավելի հայ մասնակիցներով դժվարամատչելի խնդիր լուծելը, այն է՝ լեռ բարձրանալը, այն էլ՝ Արարատ լեռը բարձրանալը դառնար մեր միասնության վառ օրինակ: Բայց քանի որ խորհրդանշական տարեթիվ է, դեռևս չպատժված ոճրագործության, ապա կփորձենք այս քայլով ընդվզել անպատժելիության մթնոլորտի դեմ: Ավելի մանրամասն կարելի է խոսել այս ծրագրի իրականացումից հետո միայն»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Քիչ առաջ ամերիկյան բասկետբոլի լեգենդար հայազգի մարզիչ Ջերրի Թարխանյանի ընտանիքն արևմտյան լրատվամիջոցներին հայտնեց, որ 84-ամյա նախկին մարզիչը մահացել է ամերիկյան հիվանդանոցներից մեկում:
Այգեգործական հարուստ ավանդույթներ ունեցող Շնողում վերջին տարիներին փորձում են կրկին կյանքի կոչել պտղատու այգիները: Եթե սրան գումարվի նաև սառնարանային տնտեսության գործարկումը, շնողեցիներն այգեգործությամբ կկարողանան լուծել իրենց եկամտի հարցը:
Հատկապես ձմռան ամիսներին առաջ են գալիս գազօգտագործման հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել գազի շահագործման բոլոր կանոններին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կենսաթոշակային համակարգի և հարկային օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Մշակույթի նախարարության, «Շարմ» ընկերության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կազմակերպվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմի անվճար ցուցադրությունը:
Դիլիջանից գողացած մարմարե արձանը Երևան էին տեղափոխել «Ռենջ Ռովեր»-ով: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ծովը ծնկներից՝ ընկերուհուն հյուր:
«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը քիչ առաջ 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց վաղը նրան կտեղափոխեն հիվանդասենյակ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերն էլ բացահայտվել են:
Վկա Արկադի Բաղդասարյանը դատարանում ասաց, որ զբաղվում է առևտրով, դեպքի օրը՝ 2014թ. մայիսի 17-ին, գտնվել է Վերնիսաժում, ժամը 13:00-ի սահմաններում ձայներ է լսել, պտտվելով ձայների ուղղությամբ՝ տեսել, որ մոտ 4 հոգով մի անձի տանում էին դեպի սպիտակ X6 մակնիշի ավտոմեքենայի մոտ, որը կանգնած է եղել բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դիմաց: «Մոտեցա, ահագին մարդիկ կային հավաքված: Մարդկանց միջով անցնելով՝ տեսա, որ իմ տեսած այդ անձը և մեկ հոգի ծեծում են մի տղայի: Մի սև «Toyota» էլ կար կանգնած, այդ «Toyota»-ի դիմացից ծեծելով տարան մի փոքր այն կողմ:
Գնահատականների համաձայն, ՌԴ մուտքի խնդիրներ ունեն 50-60 հազար ՀՀ քաղաքացիներ, որոնք դուրս են եկել ՌԴ տարածքից (հիմնականում գտնվում են ՀՀ-ում) և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
Անին 2014 թվականի գարնանն ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություններ է ունեցել Արտյոմի հետ։ Վերջինիս հետ հարաբերությունները խզելուց հետո Անին տեղեկացել է, որ նա ցանկանում է ամուսնանալ մեկ այլ աղջկա՝ Նարինեի հետ։
Փետրվարի 12-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին առանձին վայրերում՝ զգալի, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին:
«Փափուկ խաղալիք եմ ուզում, դպրոց գնալ, ու որ պապան մնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է փետրվարի 9-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհից ու մոր կողմից գլխին մուրճով հարվածից հետո հրաշքով փրկված 9-ամյա Ֆրունզիկ Նահապետյանը:
«Մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), պատասխանում է, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի թելադրելու ՀՔԾ-ին»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Թումանյանում, Թալինում, Աշոցքում, Հրազդանում, Դիլիջանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր:
2014 թվականին ծնված տղա երեխաներից 1552-ին ծնողները կոչել են Դավիթ, 1194-ին՝ Նարեկ, 689-ին՝ Ալեքս։ Տղա երեխաների շրջանում տարածված են եղել նաև Տիգրան, Գոռ, Հայկ, Արթուր անունները։
epress.am-ը գրում է. Այսօր, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել […]
«Մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում Հայաստանը բազմաթիվ այլ պարտավորություններ էլ է ստանձնել, որոնց հետ կապված՝ նույնպես պետք է բովանդակային պատասխաններ ներկայացնի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց «Human Rights House» հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին:
Այժմ իրավապահները փնտրում են հանցագործության մասին դիմում ներկայացրած կնոջն ու նրա հայտնած գործարանի տնօրենին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ) պետ: