Սոչիում առգրավել ու ոչնչացվել է 200 կգ հայկական թառափ

ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը Սոչիի օդանավակայանում առգրավել է 200 կգ թառափ, որը Հայաստանից արտահանել է «Արարատ իշխան» ԲԲԸ-ն: Ձկան ամբողջ խմբաքանակն այրվել է:

RUSARMINFO-ի հետ զրույցում Կրասնոդարի մարզի մարզի ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության ու ՌԴ պետական սահմանին սահմանային-անասնաբուժական հսկողության բաժնի տրանսպորտային վարչության պետի տեղակալ Վիկտորյա Կոկոսյանը հայտնել է, որ թառափի «ձերբակալության» պատճառն այն է եղել, որ հայկական ընկերությունը չի ունեցել ՌԴ արտադրանք ներմուծելու վերաբերյալ փաստաթուղթ, իսկ ընկերության անվանումը բացակայել է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության ձեռնարկությունների ցանկից:

Վերջինս հայտնել է, որ մատակարար ընկերության ներկայացուցիչը անձամբ է հայտարարություն ներկայացրել արտադրանքը ոչնչացնելու խնդրանքով:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Ռուսաստան անասնաբուժական հսկողության ենթակա արտադրատեսակի մատակարարումներ կարող են իրականացնել միայն այն ձեռնարկությունները, որոնք ներառված են ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության ցանկում:
Ընկերությունները կարող են այդ ցուցակում ներառվել միայն այն բանից հետո, երբ համապատասխան հայտարարություն ներկայացնեն  էկոնոմիկայի նախարարություն:

Տեսանյութեր

Լրահոս