Armlur.am-ի տեղեկություններով, դեռ շաբաթ օրը ոստիկանությունը զինաթափել է Ծառուկյանի, այսպես ասած, թիկնազորը:
Չեմ զլանա նորից մատնացույց անել ներքին հակառակորդին՝ երևանյան ռեժիմին և նրա հետ գործակցող կուսակցապետերին, ինչպես նաև ռեժիմի ստեփանակերտյան մասնաճյուղին:
Այս գիշեր իր ամառանոցում հրազենի միջոցով ինքնասպան է եղել հայտնի գործարար, շինարար Համլետ Ամիրխանյանը: Ինքնասպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն:
Փետրվարի 14-ին Չեխովի բազմաբնակարան շենքերից մեկում 24-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել և ցած է նետվել 3-րդ հարկից:
«Կարծես թե մի հրահանգ եկած լինի: Ես արդեն սկսել եմ համոզվել՝ կա հրահանգ՝ ուղղակի ամեն տեղ բռնություն գործադրել, և Ոստիկանությունը, իմ կարծիքով, սկսել է լուրջ վտանգ ներկայացնել արդեն հասարակությանը, նրա առողջությանը, նրա բարոյականությանը»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ վերջինիս ցավակցական նամակին, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ. Սոնա Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:
«Ճիշտ չի արել, սխալ է արել: Ինձ համար համոզմունքների ու բարոյական կատեգորիաների այլ կարգ գոյություն ունի: Ես համարում եմ դա սխալ քայլ»:
Նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Dolce&Gabbana-ն, հանրահայտ Instagram ֆոտոծառայության պաշտոնական էջում հրապարակել է հայկական ավանդական ընտանիքի լուսանկար:
Այս տարի փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Ամեն օրը, որը Գոռն անցկացնում է ինտերնատում, նվազեցնում է նորմալ կյանքի նրա հնարավորությունները: Գոռին ընտանիք է հարկավոր: Ես ամբողջ կյանքում ապրում եմ Ռուսաստանում եւ հասկանում եմ, թե ինչ է նշանակում այստեղ լուրջ հաշմանդամությամբ երեխա մեծացնել: Ես հասկանում եմ, թե մեզ համար որքան դժվար կլինի Գոռի համար ծնողներ գտնել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով և իհարկե նաև իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 16-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը։
ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մահացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Անվտանգության ծառայության պետ Ռոմիկ Ղազարյանը (գեներալ Բուդոն):
«Հակառակորդի գործողությունները մեզ համար կանխատեսելի են, արագ պատասխան ենք տալիս, հարկ եղած դեպքում՝ մեկին տասը»:
«Ես ուզում եմ հավատալ, որ գործն ամբողջությամբ կբացահայտվի, բայց թե ճիշտը որ ասեմ, ինստիտուտում բաներ կան, էրեխեքը բաներ են խոսում, որ գալիս բերնեբերան մեզ է հասնում: Ուզում եմ, որ լավ հետաքննություն անեն: Ինձ հասկացեք՝փաստաբան ունեմ, զբաղվում է գործով, քննիչներն ասում են՝ նորմալ հունով ընթանում է, չմտածեք, թե ինչ որ բան կլինի, ես էլ հավատում եմ: Ուղղակի բաներ կան, որ ես կուզենայի ճշտեին, քանի որ ընդեղ էրեխեքը ուրիշ բան են ասում: Էրեխեքին ինստիտուտում որ հարցնենք, այնտեղ ամեն ինչը ճիշտ գիտեն»:
Փետրվարի 15-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհին` Էջմիածին-Արմավիր 10-րդ կմ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էս Ծաղիկ Ռուբոն ֆորմա հագավ, Նաբերեժնիում մի-էրկու հատ նկարվեց, իրեն դրեց կռված տղու տեղ, ձեն չհանեցինք, հիմա ինքն էլ ա հավատացել հա՞, որ ազատամարտիկ ա եղել: Տո ա՛յ Ռուբո, դու, քո նմաններն ըսկի ձեր ընտանիքում քաշ չունեք, չեք ինքնահաստատվել, ո՞ւր մնաց, թե ազատամարտիկների շրջանում կարողանաս խոսք ասել: Դու ո՞նց ես համարձակվում զորավար Մանվելի անունը տաս, ա՛յ տղա:
Փետրվարի 16-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 15-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ գծի մոտակայքում 4 երիտասարդ ուժասպառ են եղել և չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
Վանաձորցի Աքուլյան Էդուարդը 12 տարեկան է:Էդուարդը իր հասակակիցների նման ուներ բազմաթիվ երազանքներ: Սակայն դժբախտ պատահարի հետևանքով Էդուարդը գլխուղեղի տրավմատիկ վնասվածքով հայտնվեց հիվանդանոցում:
Փետրվարի 15-ին «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում տոնական հանդիսությամբ նշվեց կրթօջախի կազմավորման 20-րդ տարեդարձը: Վարժարանի ուսուցչական և կուրսանտական կազմերին այդ կապակցությամբ շնորհավորելու համար կրթօջախ էր այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Փետրվարի 15-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հորս հոգևորական լինելու փաստը շատ լուրջ անդրադարձ է ունեցել իմ ճակատագրի վրա: Խորհրդային ժամանակաշրջանում ոչ միայն չէին խրախուսում հոգևոր ճանապարհն ընտրած մարդկանց, այլև բազմաթիվ խոչընդոտներ էին ստեղծում հոգևորականների և նրանց ընտանիքների կյանքում:
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը Գյումրիում էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Այս անգամ խոսքը Արարգածոտնի մարզպետարանի վարչության պետերից մեկի մասին է: Կաշառքի մեղադրանքով, մեր տեղեկություններով, արդեն իսկ կալանավորվել է Կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը:
Քրեական գործով ստացվել են Վալերի Պերմյակովի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողի կողմից ալկոհոլ կամ թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր օգտագործելու հանգամանքն ստուգելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ Վալերի Պերմյակովից և վերջինիս հետ պահակային ծառայության մեջ ընդգրկված, ՌԴ 102-րդ ռազմաբազայի ևս 12 ժամկետային զինծառայողից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել:
7-ամյա երեխային եւ նրա մորը սպանելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է ընտանիքի հայրը: Հետաքննության վարկածով, 51-ամյա գործարար Խորեն Ղազարյանը կնոջը՝ Վիկտորիա Կարագուլյանին եւ իրենց 7-ամյա դստերը սպանել է վիճաբանությունից հետո: