
Փոքրաշենում պայթյունից տուժած Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակը բավարար է

tsayg.am-ը գրում է. Երեկ երեկոյան Փոքրաշեն համայնքում շարժական տնակի անիվ փչելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն: Ինչի հետևանքով Գյումրու բնակիչ Ռուբեն Հակոբյանը ստացել է բազմակի կոտրվածքներ և այրվածքներ: Վերջինս տեղափոխվել է Գյումրի Բժշկական կենտրոն: Ընդունման պահին նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ռուբեն Հակոբյանը ենթարկվել է վիրահատության, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար: Ոստիկանության Ախուրյանի բաժնի տեղեկացմամբ փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: