
Տղամարդը մեղադրվում է 3-4 անգամ հղի կնոջ գլխին բռունցքներով հարվածելու մեջ

Ավարտվել է 38-ամյա տղամարդու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, շուրջ 2 տարի պարբերաբար՝ վերջին անգամ գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում 3-4 անգամ բռունցքներով հարվածներ է հասցրել իր համար ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ, ինչի հետևանքով կինը 15.05.2015թ. հեռացել է տանից և դիմել կանանց աջակցման կենտրոն։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րս կետով՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: