Բաժիններ՝

Ողբերգական վթար՝ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ և վիրավորներ

Օգոստոսի 21-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում՝ Սառնակունք գյուղի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 77 ZZ 377 պ/հ և «ԶիԼ-130» մակնիշի 54 ԼՏ 338 պ/հ (վարորդ Տ. Կ.) ավտոմեքենաները, ինչի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.-ն (ծնվ. 1960թ.) տեղում զոհվել է, իսկ Ա. Հ. (ծնվ. 1969թ.), Ս. Գ.-ն (ծնվ. 1997թ.) և Ժ. Ա.-ն (ծնվ.1953թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժախենրի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և իրականացրել են ավտոճանապարհի լվացման և մաքրման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս