1984 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն հաղորդում է տվել, որ նշված ժամանակահատվածում գողացել են իր «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ պլանային աշխատանքների հետ կապված նոյեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի՝ մասնակի և թիվ 117 դպրոցի, Ծարավաղբյուր փողոցի՝ մասնակի և թիվ 25 դպրոցի, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Բիոֆուդ» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի եւ «Կոկա Կոլա» գործարանի ջրամատակարարումը:
2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրոդատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:
Հիփոթեքային վարկ երիտասարդ ընտանիքների համար. ՀՀ կառավարության ծրագիրը նորություն չէ մեր իրականութան մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում խիտ մառախուղ է:
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Թումանյանի բաժին նյութեր են ստացվել նոյեմբերի 16-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վոլոդյա Գ.-ի, Դավիթ Բ.-ի, Վահե Պ.-ի, Արթուր Շ.-ի և Գարիկ Ք.-ի կողմից «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքում վաճառելու նպատակով, Ալավերդի քաղաքից պղնձի ջարդոն տեղափոխելու վերաբերյալ:
ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կալանք է դրել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Ուրիխանյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը նկատեց, որ մեր հասարակությունը բավականին տարբերվում է Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի հասարակություններից. «Ես ուզում եմ՝ որքան հնարավոր է շուտ մենք մտնենք Մաքսային միություն, և մեր հասարակությունը հենց այդ տարբերությունները բավականին արագ տեսնի: Ինչ վերաբերում է Ոստիկանությանը, որոշակի վատթարացում եմ ես այս առումով կանխատեսում, որովհետև, եթե նախկինում, նույն Ասոցացման պայմանագրի հետ կապված, թեկուզ ձևական տեսակետից, Ոստիկանությունը, իրավապահ մարմինները որոշակի առումով իրենց սաստում էին, որովհետև գտնվում էին Եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների մանրադիտակի տակ և որոշակի գրանտներ էին ստանում, հիմա, այս առումով, ես կարծում եմ` վատթարացում միանշանակ լինելու է»:
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1969 թ. ծնված Կարեն Մ.-ն նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տարոն 2 ՔՇՀ, 3 82 շենքի հարևանությամբ գտնվող, 1946 թ. ծնված Սերոժ Ն.-ին պատկանող տնակից գողացել է վերջինիս բջջային հեռախոսը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2014թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը պարտավորեցվել է հերքել «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ իր հարցազրույցում հրապարակված զրպարտչական տեղեկությունները: «Յունիբանկ» ՓԲԸ-ն դեռևս 2011թ.-ի հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու և զրպարտության համար:
Հանդիպելով վաճառողուհիների դիմադրությանը՝ վերջիններիս կողմից անվտանգության ահազանգման համակարգը միացնելուց հետո ավազակային հարձակում կատարած անձինք, վերցնելով հափշտակված ոսկյա զարդերը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Նոյեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
«Եթե օդաչուները գտնվեին ադրբեջանցիների ձեռքում, ապա հիմա նրանք դրանից շոու էին սարքել: Մեր կարծիքով իրենք էլ չեն կարողանում գտնեն մեր օդաչուներին»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով՝ քողարկել իր փաստարկների բացակայությունը։
Խանութի տնօրենը հաղորդում է տվել, որ օգոստոսի 1-ի գիշերը կատարվել է 120.000 դրամի և տարբեր տեսակի ապրանքների գողություն` պատճառելով շուրջ 2.000.000 դրամի նյութական վնաս:
Ի՞նչ քաղաքականություն է վարում մեր կողմը, ինչու՞ են ձեռնպահ մնում, չեմ կարող ասել: Ես լինեի, միանգամից հարձակվելու հրաման կտայի՝ մոտակա ադրբեջանական 3-4 դիրքեր վերացնելու համար, որ իրենք մոռանան հետագայում մեր հանդեպ ոտնձգություններ իրականացնելու մասին: Ինչու՞ մինչեւ հիմա միջոցներ չենք ձեռնարկում: Ի՞նչ է, դա ցույց է տալիս, որ մենք ու՞ժ չունենք, որ այդ տարածքը վերցնենք:
«Մենք այսօր մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, որովհետև կարծում ենք, որ մեր հարևանները կհասկանան, որ, ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն՝ պետք է թույլատրվի թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումը և տեղափոխումը: Այլ տարբերակները ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտկական ճանապարհով հարցի լուծման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հայկական Մի-24 ուղղաթիռի խոցմանը:
Որքանո՞վ ադեկվատ արձագանքեցին հայկական լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցման պատահարին: Այս հարցը «Մեդիա կենտրոնում» քննարկեցին փորձագետները: Մասնագետներն ասում են, որ այս անգամ լրատվամիջոցներն ավելի պրոֆեսիոնալ էին լուսաբանում պատահարը, թեև սենսացիոնիզմի, բուլվարային լրագրության դեպքեր կրկին եղել են:
Կազմակերպության զեկույցի համաձայն՝ տանկերի մատակարարման վերաբերյալ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2012 թվականին, իսկ մատակարարումն իրականացվել է 2013թ.: Կենտրոնի գնահատմամբ՝ հայկական կողմը գնել է տանկերը մոտավորապես 50 մլն ԱՄՆ դոլարով (1,4 մլն դոլար մեկ միավորի համար):
Նախախորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցի վերջնական լուծման միակ տարբերակը միավորման հանրաքվեի միջոցով Արցախի դե յուրե վերամիացումն է Հայաստանի Հանրապետությանը:
19.11.2014թ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը տեղեկացրել էր, որ Դ. Հարությունյանը անազատության մեջ գտնվելու րոպեից` 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից, հայտարարել էր հացադուլ և ջրադուլ, ներկայացնելով իր պահանջները իր նկատմամբ կատարված իրավախախտումների վերաբերյալ:
Նոյեմբերի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասքերովի գործով դատական նիստը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հետևյալ բովանդակությամբ:
Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում, հարձակման են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները, ովքեր կանչով մեկնել էին բնակարան՝ բուժօգնություն ցուցաբերելու:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում խիտ մառախուղ է:
Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունից երեք երեխա է վիրավորվել:
Կրկնում եմ, ես հերոսություն չեմ անում, հացադուլը սեփական առողջությանը վնաս տալ է ու ոչ ավելին, ես ոչ մեկիդ փոխարեն քայլ չեմ անում, ինձ կարող եք չհիշել, ես իմ խղճին եմ պատասխան տալիս, ինձ առողջ եմ զգում, իմ առաքելությունը թեման տաք պահելու մեջ է…
«Միջադեպից 3 օր առաջ մենք հեռադիտակով նկատեցինք հակառակորդի ուղղաթիռը, որը շատ մոտ էր թռչում մեր դիրքերին։ Առջևում գտնվող լեռան ստորոտից թռավ դեպի թշնամու վարժանքների շտաբ, ինչից հետո կրկին վերադարձավ։ Իսկ նոյեմբերի 12-ին ուղղաթիռները թռչում էին ուղիղ մեր դիրքերի ուղղությամբ։ Ես մարտական լրիվ պատրաստության վիճակում էի»: