Հայաստանի ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 23-ին՝ ժամը 12:10-ին իրացնելով օպերատիվ տվյալները, տրանսպորտային միջոցների զննման կետում բնակելի տեղամաս մտնող աղբատար մեքենան զննելիս բեռնատարի խցիկից հայտնաբերել եւ առգրավել են թափանցիկ հեղուկով լցված «Actriapit» գրառմամբ սրվակ եւ երկու ներարկիչ:
ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները հրատապ հիմնանորոգում պահանջող ծրագրի շրջանակներում ճանապարհի այդ հատվածում կատարել են հիմնանորոգման աշխատանքներ:
«Դե, հիմա ստերիլիզացրեք ԱԺ նախագահին, որն ասում է, որ ամբողջ նստաշրջանում միայն 4 անգամ ներկայացած պատգամավորի բոլոր բացակաները հարգելի են: Դա մեր կյանքն է, մենք ամեն օր բախվում ենք սրան, և բոլորս գիտենք այդ տեղեկանքների արժեքները: Մի երկրում, որտեղ հասարակության ամբողջ բարոյականությունը, կյանքը տեղեկանքների վրա է խարսխված, և հանրային բարոյականությունն ամբողջովին խարխլված է, ցանկացած տեղեկանք նույնպես անբարոյականության պրոդուկտ կարող է լինել»:
Մարտի 23-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1993 թ. հուլիսի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող, 1965 թ. ծնված Բաղդասար Կ.-ն:
Այսօր, ժամը 10-ի սահմաններում, երեք անհայտ անձինք փորձել են մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հայտարարությունը, թե «առաջին իսկ հարվածով ոչնչացնել թշնամու 70 տոկոսը, մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը հարյուրավոր տարիների հետո դեռ ուշքի չեն գա», ասել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է»։ Միաժամանակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տալ ոչ թե պաշտպանության նախարարը այլ «կռիվ-կռիվ» խաղացողը։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, թե Ավետիսյանների տնից հայտնաբերվել է ծխախոտի առնվազն 17 մնացորդ, որոնք ուղարկվել են փորձաքննության. դրանցից 3-ի վրա առկա թուքը թողնված է արյան այնպիսի խումբ ունեցող անձի կողմից, ինչպիսին ունի Վ. Պերմյակովը: Արթուր Սաքունցի խոսքով՝ դրանք դեռևս պետք է լրացուցիչ փորձաքննության ենթարկվեն. «Եթե նույնիսկ Պերմյակովը ծխել է, ապա նա միայնակ չի ծխել, չէ՞, վերջին հաշվով, 17-ն էլ: Դրա համար դա առանձին ուսումնասիրության առարկա պետք է դառնա»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ստորագրել է հրամանագիր Հասմիկ Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին։
Մարտի 24-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 3 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եռաբլուր զինվորական պանթեոնում զինվորական կարգով երեկ հողին են հանձնել մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն գորժողության ժամանակ զոհված զինծառայողներից Արշակ Հարությունյանին:
«Ապիլի 24-ը ոչ մեկը չի փոխում և փոխելու մտադրություն չունի: Մենք հարյուր տարի ապրիլի 24-ը նշել ենք որպես Հայոց ցեղասպաության օր, այդպես էլ նշելու ենք: Առաջարկում ենք միայն, որ գրվի «հայոց» բառը»
Նրանք փորձել են գողություն անել Բյուրեղավան քաղաքի բնակիչներից մեկի բնակարանից, հրել են դուռը, սակայն գործն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ այդ պահին հայտնվել է տան տերը:
Այս օրերին, երբ ղարաբաղաադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է, կարծիքներ են հնչում, թե սահմանում պաշտպանությունն ուժեղացնելու համար հարկավոր է այնտեղ ուղարկել վետերաններին:
«Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես պետք է առնվազն Ադրբեջանում լինեի, որ տեսնեի՝ սարքել ե՞ն, թե՞ չէ: Ասում եք՝ մանրամասներ ներկայացրեք տեղի ունեցածից: Ի՞նչ է նշանակում մանրամասն ներկայացնել…
Ձյունը հալվեց ջուր դարձավ, Գյումրու փողոցները կրկին ցեխով պատվեցին: Փողոցների ցեխաշաղախ իրավիճակն անհանգստացնող է ոչ միայն բնակիչների այլև պաշտոնյաների համար:
«Վետերանները, ինչպես ամեն տեղ, այդտեղ էլ օգուտ չեն տալու, եթե գնում են դիրքերում մարտական ծառայության՝ դա անհնար է: Ես նրանցից մեկն եմ, 65 տարեկան մարդը չի կարող այս եղանակային պայմաններում խրամատների մեջ մնալ: Ես ընդամենը կխանգարեմ 21 տարեկան լեյտենանտին: Վետերանը պիտանի չէ, նա հարգանքի արժանի է, վաստակել է, նրան կարելի է մեդալներ տալ, հրավիրել ինչ-որ հանդեսների, դա այլ բան է: Հարգանքը պարտադիր է և լավ է, բայց կանոնավոր ծառայության ուղարկել վետերաններին՝ դա անթույլատրելի է»:
Մարտի 24-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածում` ոլորանների մոտակաքում (3-րդ ոլորան), տեղի է ունեցել քարաթափում (ժայռից), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետք է հաշվի առնել նաեւ մի հանգամանք. ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտին միակն է, որտեղ խաղաղությունն արդեն 20 տարուց ավելի է՝ պաշտպանվում է կողմերի միջեւ՝ առանց երրորդ ուժի միջամտության:
Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել:
«Հիվանդը մտածում է՝ ինքն արդեն լավ է, մոտենում և ասում է՝ ես ուզում եմ գնալ արտագնա աշխատանքի։ Չնայած նրանց ասվում է, որ ամբողջությամբ բուժված չեն, բայց նրանք ընդհատում են բուժումը և մեկնում արտագնա աշխատանքի, որոշ ժամանակ հետո վերադառնում են ավելի ծանր վիճակով ու սկսում են ավելի շատ քանակությամբ դեղերի նկատմամբ դեղակայուն լինել, բուժումն ավելի բարդ է լինում»։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեդալ է շնորհել նրան՝ երկրի բժշկական ոլորտում ունեցած ներդրման համար:
Օրինակ՝ Կոմիտասը գնում էր գյուղ, օրերով նստում ու սպասում էր, որ գյուղացուց լսի ժողովրդական երգը, իսկ նույն երգը տարբեր կատարումներում տարբեր էր։ Սա հենց խոսում է իմպրովիզացիայի մասին։ Դեռևս այն ժամանակներից մեր ժողովրդի մոտ նույն երգը մեկից մյուսը փոխանցվևով՝ կրում էր իմպրովիզացիոն բնույթ։ Ջազը ինձ համար իմպրովիզացիոն արվեստի գերագույն մակարդակն Է։ Եթե չլիներ ջազ անվանումը, ապա նույն հաջողությամբ և տեղին կլիներ ջազն անվանել իմպրովիզացիոն արվեստ»,-ասաց երաժիշտը։
ՀՀ ոստիկանությունը հաստատում է, որ այսօր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: 168.am-ին ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ այժմ ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, հանգամանքները պարզվում են:
Ըստ որոշ տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑԸ) առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ ՀԷՑ–ը պարտավոր է առաջնահերթ ՓՀԷԿ-երի գումարները վճարել: Ուստի, եթե ՀԷԿ-երին չի վճարում, ապա դա նշանակում է՝ չի վճարում ոչ մեկին:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, կրակոցներն արձակել է ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել է գյուղի տներից մեկում «ռազբոյ անել» և գյուղացիները հետապնդել են նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել է:
Եթե նախկինում մեկ օրվա համար երևանյան բարձրակարգ հյուրանոցներում կարելի էր ապրել 60-80 հազար դրամով, ապա այժմ գները տատանվում են 120-200 հազար դրամի սահմաններում:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ, հնարավոր է, հանդես գա հայտարարությամբ:
Երեւանի Նորք-Մարաշում բնակվող գործարար Յու. Ավագյանի տան ուղղությամբ կրակոցներ արձակած, տան դարպասին պայթուցիչ սարք տեղադրած Հայրապետյան եղբայրներից մեկը ոստիկանության նախկին աշխատակից է եղել: