Բաժիններ՝

Բյուրեղավանցին ինքն է իր վրա կրակել. ուշագրավ մանրամասներ՝ Կոտայքի զինված հարձակումից. armlur.am

Armlur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել դեպքի առնչությամբ:

Կայքի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ավազակային հարձակման մասնակիցները եղել են 3 հոգի, որոնցից մեկը նույն արարքն անելու համար նախկինում դատապարտված Կարեն Առաքելյանն է:

Նրանք փորձել են գողություն անել Բյուրեղավան քաղաքի բնակիչներից մեկի բնակարանից, հրել են դուռը, սակայն գործն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ այդ պահին հայտնվել է տան տերը: Վերջինս հարցրել է` ինչ են անում իր բնակարանի դռան մոտ, նրանք ել պատասխանել են, թե մարդ են փնտրում: Այս պատասխանն, իհարկե, չի գոհացրել տանտիրոջը, և նա պարզաբանում է պահանջել:

Սակայն ավազակները հրազենով սպառնալիքներ են հնչեցրել և փախել այդտեղից: Տանտերն էլ, կանչելով ընկերոջը, մեքենայով գնացել է նրանց հետևից: Մինչև դեպքի բուն վայրը հասնելը, ավազակների ավտոմեքենայում մնացել է երկու հոգի: Հավանաբար, մասնակիցներից մեկը նախապես է լքել թիմակիցներին: Նոր Գեղի համայնք հասնելուն պես` սկսել է զինված հարձակումը:

 Լուսանկարը` shamshyan.com-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս